Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Ռուսաստանում արգելափակվում է LinkedIn ցանցը

Ռուսաստանում արգելափակվում է LinkedIn ցանցը
17.11.2016 | 17:36

ՌԴ հեռահաղորդակցության գործակալությունը՝ «Ռոսկոմնադզոր»-ը, պաշտոնապես կարգադրել է արգելափակել LinkedIn ցանցը, որը թույլ է տալիս տարբեր ոլորտների մասնագետներին շփվելու միմյանց հետ:

Գործակալությունը հայտարարել է, որ կատարում է դատարանի որոշումը, որի համաձայն, այդ կայքէջի աշխատանքը հակասում է Ռուսաստանի քաղաքացիների անձնական տվյալները բացառապես Ռուսաստանում գտնվող սերվերներում պահպանելու օրենքին:

Դիտվել է՝ 2895

Մեկնաբանություններ